Սույն աշխատանքը նվիրված է հափշտակությունների ավարտի պահի վերաբերյալ առկա տարակարծիք մոտեցումների մեկնաբանմանն ու առավել ընդունելի տարբերակի վերհանմանը։ Հափշտակությունների ավարտի պահի վերաբերյալ առկա տարաբնույթ մոտեցումները, որ տեղ են գտել արտասահմանյան օրենսդրությունների և դոկտրինալ մեկնաբանությունների, շատ դեպքերում անգամ՝ բարձրագույն դատական ատյանների պարզաբանումների շրջանակներում, ՀՀ գործող քրեական օրենսգրքում և դրա շրջանառվող նախագծում, հրամայական են դարձնում այնպիսի լուծում գտնելու անհրաժեշտությունը, որ հստակություն ու որոշակիություն կմտցնի հափշտակությունների ավարտի որոշման հարցում։ Սույն գիտական հետազոտության կատարման ընթացքում մենք փորձել ենք հնարավորինս ամփոփ ներկայացնել հափշտակության ավարտի պահի տեսությունների էությունն ու պատմական զարգացումը, վերհանել դրանց թերություններն ու առավելությունները և ներկայացնել հիմնախնդրի լուծման մեր տարբերակը՝ դրա զարգացման հեռանկարներով։

Book Details:

ISBN-13:

978-613-9-41606-6

ISBN-10:

613941606X

EAN:

9786139416066

Book language:

Armenian

By (author) :

Մարիաննա Գրիգորյան

Number of pages:

72

Published on:

2019-07-09

Category:

Law