«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում «վարչարարություն» և «վարչական մարմին» հասկացությունները նեղ են սահմանված: Մինչդեռ վարչական մարմին հասկացությունը ներառում է ոչ միայն տվյալ հոդվածում նշված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, այլև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմիններ, ինչպես նաև պետական մարմին չհամարվող սուբյեկտներ, որոնց հանրային իրավունքի բնագավառում պետության կողմից պատվիրակված գործառույթների կատարման կապակցությամբ իրականացվող գործունեությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ: Վարչական մարմնի սահմանումից դուրս մնացած վերը նշված պետական մարմինները և պետական մարմին չհանդիսացող սուբյեկտները համարվում են սահմանափակ վարչարարություն իրականացնող մարմիններ: Վերջիններիս հետ փոխհարաբերություններում ֆիզիկական և իրավաբանական անձիք պետք է ունենան իրենց իրավունքների պաշտպանության նույնպիսի միջոցներ, ինչպիսիք առկա են վարչական մարմինների հետ փոխհարաբերություններում:

Book Details:

ISBN-13:

978-613-8-24785-2

ISBN-10:

613824785X

EAN:

9786138247852

Book language:

Armenian

By (author) :

Սամվել Ջաբաղյան

Number of pages:

80

Published on:

28.11.2018

Category:

Public law, Administrative-, Constitutional Procedural Law