Համաշխարհային տնտեսության զարգացման և գլոբալացման առկա շարժընթացի պայմաններում, որտեղ իր դերակատարումն ունի նաև զբոսաշրջությունը, աշխարհի երկրների գերակշռող մասը ներգրավված է կայուն զարգացման գործընթացի մեջ: Կայուն զարգացման հայեցակարգի (ԿԶՀ) սկզբունքներն ամբողջ աշխարհում փորձ է արվում ներդնել տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում և զբոսաշրջային գործունեության մեջ: Աշխատանքը կարող է օգտակար լինել կայուն զբոսաշրջության և ընդհանրապես զբոսաշրջության իրավական կարգավորման հարցերով զբաղվող մասնագետների համար` հաշվի առնելով աշխատանքում տեղ գտած զբոսաշրջության իրավական կարգավորման մասին համալիր վերլուծությունները և գործնական առաջարկները: Աշխատանքը կարող է օգտագործվել զբոսաշրջության հարցերով զբաղվող գերատեսչությունների կողմից` հանդիսանալով գիտական հիմք ՀՀ-ում զբոսաշրջության իրավական կարգավորման ուղղությունների և կայուն զարգացման ծրագրերի մշակման համար:

Book Details:

ISBN-13:

978-613-9-41268-6

ISBN-10:

6139412684

EAN:

9786139412686

Book language:

Armenian

By (author) :

Ամալյա Նավասարդյան

Number of pages:

80

Published on:

27.11.2018

Category:

Law