Սույն աշխատանքում ներկայացվում է մի տեսություն, որի հիմնական նպատակը մարդկային գենետիկայի բարելավվումն է: Այն տարածում է գտել դեռևս 19-րդ դարի վերջերին՝ ստանալով եվգենիկա անունը: Եվգենիկայի հիմնական էությունը կայանում էր ողջ մարդկության այն մասի գոյատևմանմ մեջ, որի ներկայացուցիչներն իրենց ֆիզիոլիգիա-հոգեբանականական կառուցվածքով «արժանի են» ապրելու և վերատադրվելու: Եվգենիկայի հետևանքն այսօր համարվում են էթնիկ «մաքրազերծումները», հղիության արհեստական ընդհատումները, որոնք նպատակ են հետապնդում ազատվելու անառողջ և հոգեֆիզիոլոգիական թերություններ ունեցող սերնդից, նորածինների սպանություննները և այլն: Հայաստանի Հանրապետությունում եվգենիկական փորձերն արգելված են, և այդ արգելքը բարձրացված է սահմանադրական մակարդակի: Սակայն անորոշ է մնում, թե ինչ է օրենսդիրը հասկացել եվգենիկա կամ եվգենիկական փորձ ասելով: Արդյո՞ք այդ անորոշությունն իրավական կոլիզիա չի առաջացնում՝ այլ օրենքների հետ համադրելով, և ի, վերջո, ինչ է ասում բժշկական պրակտիկան, ինչպես է իրականում կիրառվում եվգենիկան հենց բժշկության մեջ իրավական տեսանկյունից: Այս բոլոր հարցերի պատասխաները փորձել ենք տալ սույն գիտական հոդվածի շրջանակներում՝ իրավական վերլուծության ենթարկելով ներպետական և միջազգային օրենսդրությունները:
Book Details: |
|
ISBN-13: |
978-613-9-41350-8 |
ISBN-10: |
6139413508 |
EAN: |
9786139413508 |
Book language: |
Armenian |
By (author) : |
Վիկտորյա Հակոբջանյան |
Number of pages: |
68 |
Published on: |
28.12.2018 |
Category: |
Law |