Լիլիթ Ամիրջանյանի գիտական հետազոտությունը հիմնված է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում նրա երկարամյա աշխատանքի, նկարչական գործնական հմտությունների և մասնագիտական փորձի, մանկավարժական մեթոդաբանական նոր մոտեցումների, մանրանկարչական արվեստի կատարողական տեխնիկայի ուսուցման տեսական նոր դրույթների, ավանդական և ժամանակակից կրթական տեխնոլոգիաների կիրառման ու համադրման վրա: Աշխատանքի նպատակն է մշակել և փորձնականորեն հիմնավորել մանրանկարչության ուսուցման արդյունավետ մեթոդիկա գեղարվեստական կրթօջախներում՝ դրա կիրառման գործնական առաջարկություններով, ինչպես նաև ներկայացնել ուսուցման հեղինակային մեթոդները, սովորողների գեղանկարչական կատարողական տեխնիկական կարողությունների, ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն ուղղված առաջադրանք-վարժությունների համալիրը: Ուսումնասիրության գործնական նշանակությունն այն է, որ նրա տեսագործնական մշակումները կարող են ինքնուրույն դասընթացի նյութ դառնալ բուհական համակարգի մասնագիտական ամբիոններում և կիրառվել մասնագետների վերապատրաստման գործընթացում։ Մշակված մեթոդիկան գործնական օգնություն կլինի մատենական գեղանկարչություն դասավանդողներին։
A könyv részletei: |
|
ISBN-13: |
978-620-6-79971-9 |
ISBN-10: |
6206799719 |
EAN: |
9786206799719 |
A könyv nyelve: |
Armenian |
Szerezte: |
Լիլիթ Ամիրջանյան |
Az oldalak száma: |
156 |
A megjelenés napja: |
09.07.2024 |
Kategória: |
Pedagógia |